Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ԱՄՆ-ի ամենագեղեցիկ հանցագործին» առաջարկել են մոդել դառնալ

«ԱՄՆ-ի ամենագեղեցիկ հանցագործին» առաջարկել են մոդել դառնալ
25.06.2014 | 11:06

Գեղեցիկ արտաքինի համար սոցիալական ցանցերի սիրելին դարձած Ջերեմի Միքսը մոդելային գործակալություններից աշխատանքի առաջարկ է ստացել:
Blaze Modelz գործակալությունը կարծում է, որ կարող է գեղեցկադեմ տղամարդու համար Versace-ի և Armani-ի պայմանագրեր ստանալ: Փորձագետները պատրաստակամություն են հայտնել Միքսին ամսական 15-30 հազ. դոլարի աշխատավարձ առաջարկել: Նրա դաջվածքները «խիստ նորաձև ու սեքսուալ» են համարվում:
Աստղ-Միքսի մասին գաղափարն այնքան է դուր եկել նրա երկրպագուներին, որ համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնք գրավիչ հանցագործին պատկերում են նորաձևության բրենդերի գովազդերի հերոսի դերում:
Միքսը հայտնի է դարձել մի քանի օր առաջ: Նրան ձերբակալել են ապօրինի զենք պահելու համար, և լուսանկարը հրապարակվել է ոստիկանության Facebook-ի էջում և հավաքել է ավելի քան 95 հազար «լայք»: Համացանցային օգտատերերը հիացմունք են հայտնել նրա արտաքինի հանդեպ: Միքսի համբավի աճին զուգահեռ պարզվել է, որ նա ամուսնացած է ու երեխա ունի:

Դիտվել է՝ 2781

Մեկնաբանություններ